Այսօր «Սիլվայի գործով» դատական ​​նիստ կանցկացվի

Այսօր «Սիլվայի գործով» դատական ​​նիստ կանցկացվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կկայանա «Սիլվայի գործով» դատական նիստը:

Գործով մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ վերջին նիստին դատարանն Արմեն Գեւորգյանին թույլ չտվեց իրեն հետաքրքրող հարցեր տալ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, որպես բողոքի նշան, լքեց նիստերի դահլիճը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պատժամիջոցներ կիրառեց՝ 50 հազար դրամ տուգանքի տեսքով։