Մաշկի վիճակով կարելի է ախտորոշել 5 հիվանդություն

Մաշկի վիճակով կարելի է ախտորոշել 5 հիվանդություն

Բրիսթոլի համալսարանի գիտնականները հայտնել են հինգ հիվանդություն մասին, որոնք կարելի է ախտորոշել մաշկի վիճակով։

Նրանք այս մասին խոսել են The Conversation լրատվական պորտալի հետ։

Մաշկը մարդու օրգանիզմի ամենամեծ օրգանն է, եւ դրա վիճակով կարելի է գնահատել առողջությունը։ Այսպես, կարմիր ցանը կամ թափառող էրիտեման, որն այդպես է անվանվել մաշկի վրա արագ տարածվելու իր ունակության պատճառով, Լայմի հիվանդության տարբերակիչ նշանն է, որը փոխանցվում է տզերի խայթոցի միջոցով։ Էրիտեմայի առանձնահատկությունն այն է, որ նրա չափերը մշտապես մեծանում են՝ կենտրոնում հիպերեմիայի միաժամանակյա առաջացմամբ։

Անոթային աստղիկները պաթոլոգիական լայնացած մազանոթներն են, որոնք տեսանելի են դառնում մաշկի մակերեսին։ Դրանք հիշեցնում են կարմիր կամ մանուշակագույն կետեր, գծեր եւ «սարդոստայններ»։ Դրանց հայտնվելու պատճառները բազմաթիվ են՝ վարիկոզ հիվանդություն, արյան միկրոշրջանառության խախտում, հորմոնալ խանգարումներ կամ վիտամինների եւ միկրոտարրերի անբավարարություն։

Ցանի եւս 1 տեսակ է պուրպուրան։ Դրանք փոքր բծավոր մազանոթային արնազեղումներ են, որոնք փոքր մանուշակագույն կամ կարմիր կետերի տեսք ունեն։ Պուրպուրան հայտնում է կա՛մ մանր արյունատար անոթների պատերի հետ կապված խնդիրների, կա՛մ դրանց ներսում արյան հետ կապված խնդիրների մասին։ Այն կարող է պայմանավորված լինել թրոմբոցիտների անբավարարության կամ կյանքի համար վտանգավոր սեպտիցեմիայի վիճակի հետ, երբ վարակը տարածվում է արյան հոսքում։

Մաշկի մգացած ծալքերը կամ սեւ ականտոզը մաշկի հիպերպիգմենտացիան է սովորաբար մարմնի ծալքերում եւ այլ մասերում։ Մաշկը, որպես կանոն, դառնում է սեւ կամ գորշ ու թավշյա։ Սեւ ականտոզը ավելի հաճախ առաջանում է հորմոնալ խախտումների, երկրորդ տեսակի դիաբետի, պոլիկիստոզ ձվարանների, ուռուցքային պրոցեսների, թունավոր ազդեցությունների ընթացքում։

Սրտի հիվանդությունների ախտանիշներից մեկն էլ դեմքին կարմիր բծերի առկայությունն է։ Դրանք նման են թիթեռի։ Կարող են կարմրել միտրալ սթենոզ ունեցող մարդու այտերը, այն դեպքում, երբ դեմքի մնացած մասը կապտավուն երանգ ունի։