Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին

Պապիկյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի տեղակայման վայրի պայմաններին

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել: 

Նախարար Պապիկյանը զորամասի պայմանների, շենք-շինությունների, դրանց ընձեռած հնարավորությունների վերաբերյալ զրուցել է հրամանատարական կազմի, այնուհետև՝ զինծառայողների հետ:

Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը: