Ոստիկանները հեռացրել են Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին ընդառաջ՝ որոշ խմբեր մայրաքաղաքում կազմակերպել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում Երևանի որոշ հատվածներում փակցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով պաստառներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանները հեռացրել են փակցված պաստառները և վերացրել են իրավախախտումը։ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է վարչարարություն։