Ի՞նչ եղանակ կլինի գարնան վերջին շաբաթը

Ի՞նչ եղանակ կլինի գարնան վերջին շաբաթը

Երևան քաղաքում՝ մայիսի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` մայիսի  21-ին, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։