Արտակարգ դեպք՝ Տավուշում. հրդեհ է բռնկվել անասնագոմում, եղջերավոր անասուններ են սատկել

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի գերեզմանատան հարևանությամբ անասնագոմ է այրվում և ներսում կան կենդանիներ: Գրել է «Շամշյանը»։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Բաբայանին պատկանող անասնագոմում, և այրվել է ամբողջ գոմը, ներսում սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն, 2 բրիկետ պատրաստող էլեկտրական հաստոց և 8 էլեկտրական շարժիչ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստև» մասնաճյուղի աշխատակիցները:
Թե ինչն է եղել անասնագոմում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է: