Մենք շարունակելու ենք կապիտալ ծախսերի ավելացումը. Փաշինյան

Ըստ էության՝ բոլոր ուղղություններով ֆինանսավորումն ավելանում է՝ կրթության, պաշտպանության, գիտության ոլորտում, կապիտալ ծախսերի ոլորտում ևս, սակայն այդքան դրամատիկ չէ, դրա համար հիմնավոր պատճառներ կան: Ցավոք մեր երկրում կարողություններն այդքան զարգացած չեն, մենք մեր պլանավորած կապիտալ ծախսերը խրոնիկ կերպով թերակատարում ենք։
Այս մասին ասյօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այս դեպքում իմաստ չունի շատ մեծ կապիտալ ծախսեր ավելացնել՝ նախապես իմանալով, որ դրանք չեն իրացվելու։ Խնդիրը Կառավարության տիրույթւոմ չէ, քանի որ կապիտալ ծախսերն իրականացնում են մասնավոր ընկերությունները։ Ցավոք, մեր երկրում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որ մեզ համար ցանկալի ինտենսիվությամբ այդ կապիտալ ծախսերը իրականացվեն, բայց մենք շարունակելու ենք կապիտալ ծախսերի ավելացումը »,- ասաց նա։