Ձմերուկի կորիզը շատ օգտակար է․ օգնում է պայքարել մի շարք հիվանդությունների դեմ

Ձմերուկի կորիզը շատ օգտակար է․ օգնում է պայքարել  մի շարք հիվանդությունների դեմ

Մեզանից շատերը սիրում են ձմերուկ ուտել, իսկ կորիզները, որպես կանոն, դեն են նետում: Մինչդեռ ձմերուկի կորիզն առողջարար է: Այն պարունակում է մագնեզիում, վիտամիններ A,B,C, երկաթ, կալցիում և այլ տարրեր:
Եթե կորիզն ամբողջովին կուլ տանք, օրգանիզմը ոչ մի դրական բան չի ստանա: Իսկ եթե այն մանրացնենք և դրանով թեյ պատրաստենք, ապա դրական ազդեցությունն անմիջապես կզգացվի:  Կորիզը պարունակում է մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են մարսողական համակարգին, օգնում է պարազիտների դեպքում, ինչպես նաև հրաշալի հակաբիոտիկ է:
Ձմերուկի կորիզը պարունակում է ցիտրուլին, որը հայտնի հակաօքիդանտ է: Ցիտրուլինը լայնացնում է արյան անոթները և դրական ազդեցություն ունի բարձր ճնշման, անգինայի և աթերոսկլերոզի դեպքում:
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել ձմերուկի կորիզը:

Բաղադրությունը
Ջուր
Ձմերուկի 30 կորիզ
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ փոքր-ինչ ջուր լցրեք և ավելացրեք ձմերուկի մոտ 30 կորիզ: Մոտ 10 րոպե եռացրեք այն: Տարան վերցրեք կրակից և թողեք սառչի: Ստացված լուծույթը քամեք և հեղուկը պահեք սառնարանում: Ամբողջ օրվա ընթացքում խմեք ջուրը, եթե համը դուր չի գալիս, ապա կարող եք հյութ ավելացնել: