Մեգան Մարքլին ու արքայազն Հարրիին կրկին մեղադրել են ստելու մեջ

Այս տարվա գարնանը լուրեր տարածվեցին, որ Netflix-ը վավերագրական սերիալ կթողարկի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի կյանքի մասին ռեալիթի շոուի տարրերով: Ինսայդերները հայտնում են, որ դուքսն ու դքսուհին ինչ-որ բան «չեն ասել» շոուի նկարահանումների ժամանակ, եւ պրոդյուսերները ուշադրություն են հրավիրել դրա վրա։
Աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ Հարրին եւ Մեգանը հայտարարություններ են արել, որոնք, մեղմ ասած, հակասում են միմյանց։ Թագավորական ընտանիքի այս պահվածքը հակասական արձագանք է առաջացրել Netflix-ի համար իրենց նախագծի պրոդյուսերների եւ Penguin Publishing հրատարակչական ընկերության մոտ, որը զբաղվում է արքայազնի հուշերով։ «Սերիալում շատ բաներ հակասում էին այն ամենին, ինչ գրել էր Հարրին, ուստի դա խնդիր է դարձել։ Այնուհետեւ Հարրին եւ Մեգանը դիմել են ֆիլմարտադրողներին՝ խնդրելով վերադարձնել իրենց տրամադրած կոնտենտը», - PageSix-ին հայտնել է աղբյուրներից մեկը:
Հաղորդվում է նաև, որ դուքսն ու դքսուհին ծրագրել են հետաձգել նոր նախագծերի թողարկումը մինչեւ հաջորդ տարի, երբ բրիտանացիները քիչ թե շատ վերականգնվեն Ելիսաբեթ II-ի մահից հետո, սակայն, ըստ տաբլոիդի, Netflix-ի ղեկավարները պնդել են, որ սերիալը պետք է թողարկվի մինչեւ այս տարվա վերջ, եւ զույգը ոչ մի կերպ չի կարողացել ազդել նրանց որոշման վրա։
Աղբյուրը՝ PeopleTalk