Կադրեր՝ Ղրիմի կամրջի մոտ գոյացած պտտահողմից (տեսանյութ)

Այսօր պտտահողմ է նկատվել է Ղրիմի կամրջի մոտ։ Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ օդերևութաբանները զգուշացրել են, որ թերակղզում սպասվում են անձրևներ, կարկուտ և սաստիկ քամի։
Այս պահին Ղրիմի կամրջի մուտքի մոտ ավելի քան 500 ավտոմեքենաների շարք է գոյացել, ստուգումներ են իրականացվում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում վերջին օրերին հորդառատ անձրևների հետևանքով հեղեղներ են գոյացել, կան ավերածություններ։
Տեսանյութն՝ այստեղ