Ադրբեջանցիները՝ Լաչինի ժամանակավոր ճանապարհին

Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղով երթևեկելիս MediaHub.am-ի նկարահանող խումբը ճանապարհին ադրբեջանական մեքենաների, անդրբեջանցիների էր հանդիպել։

MediaHub.am-ի հետ զրույցում Արցախի Ներքին գործերի նախարարությունից հայնեցին, որ ադրբեջանցիների ներկայությունը պայմանավորված է նրանով, որ դեռ ընթանում են ճանապարհի կահավորման աշխատանքներ։

«Քանի որ իրենք են կառուցել, դեռ կահավորման աշխատանքներ են ընթանում։ Ճանապարհին կան ադրբեջանցիներ, բայց ուժեղացված հսկողություն են իրականացնում մեր ոստիկանության աշխատակիցները։ Ճանապարհն անվտանգ է, ռուս խաղաղապահները տեղակայված են»,-վստահեցրեցին նախարարությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան