Հունգարիայի նախագահը խնդրել է Օրբանին նոր կառավարություն ձեւավորել

Հունգարիայի նախագահը խնդրել է Օրբանին նոր կառավարություն ձեւավորել

Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը վարչապետ Վիկտոր Օրբանին խնդրել է երկրի նոր կառավարություն ձեւավորել։ Երկուշաբթի ելույթ ունենալով խորհրդարանի նիստին՝ պետության ղեկավարը նշել է, որ Օրբանին դիմում է նման առաջարկով, քանի որ նրա գլխավորած «ՖԻԴԵՍ - Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել ապրիլի 3-ին կայացած համընդհանուր ընտրություններում։

«Ուստի ես խնդրում եմ Վիկտոր Օրբանին սկսել կառավարություն ձեւավորել»,- ասել է Ադերը նոր խորհրդարանի առաջին նիստին, որը հեռարձակվել է հունգարական M-1 հեռուստաալիքի եթերում։

ՖԻԴԵՍ-ն իր կրտսեր գործընկերների՝ Քրիստոնեա-դեմոկրատների հետ միասին ստացել է Հունգարիայի Պետական ​​ժողովում (միապալատ խորհրդարան) պատգամավորական 199 մանդատներից 135-ը։ Դա հնարավորություն տվեց Օրբանին եւս չորս տարի մնալ վարչապետի պաշտոնում։ 2010 թվականից նա երեք ժամկետ անընդմեջ ղեկավարում է երկրի կառավարությունը, իսկ մինչ այդ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 1998-ից 2002 թվականներին։