Հիմնական թեմաներից մեկն ընդդիմության մանդատները վայր դնելու հարցն է․ ի՞նչ կլինի, եթե

Հիմնական թեմաներից մեկն ընդդիմության մանդատները վայր դնելու հարցն է․ ի՞նչ կլինի, եթե

Հիմա հիմնական թեմաներից մեկն ընդդիմության մանդատները վայր դնելու հարցն է:

Ոմանք ասում են, որ նման դեպքում ոչ մի արտառոց բան էլ չի լինի, բացի ԱԺ բյուջեի ծախսերի կրճատումն ու մի քանի տասնյակ ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը:

ԱԺ-ն կարող է շարունակել իր աշխատանքն առանց անիմաստ բանավեճերի, որի նմատակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը հիշեցնում է իր գոյության մասին ու ԱԺ աշխատանքների պատրանք ստեղծի:

Մյուս կողմից Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգն ունի կետեր, որոնք վերաբերվում են ընդդիմությանը և դրա բացակայության պայմաններում ԱԺ-ն դառնում է ոչ լիարժեք: Օրինակ, որ ընդդմությունը պետք է որոշ պաշտոններ ստանձնի և մանդատների քանակը պետք է լինի 1/3 և այլն:

Հասկանալով, որ գործող ռեժիմի պարագայում, բացարձակապես կարևոր չէ, թե սահմանադրության ու օրենքների որ կետերն են խախտվում. ինչպես ցանկանան, այնպես էլ կձևակերպեն ու կշարունակեն իրենց աշխատանքը:

Բայց........, առաջանում են մի շարք հարցեր գործող իշխանության ներքին ու արտաքին լեգիտիմության խնդրում:

Ներքին խնդիրներ

----

Ներքին կյանքում այս ԱԺ-ն չի ներկայցնի հանրության քաղաքական պատկերացումների համամասնությունը: Փաստորեն, հիմա, ԱԺ-ն ներկայացնում է հանրության 25%-ն (ընտրություններին մասնակիցների քանակը) 2021-ի քաղաքական վիճակի պատկերացումներով, իսկ ներկայիս սոցհարցումների տվյալներով ընդամենը 5-10 %, ինչը նոնսենս է ու նման միակուսակցական ԱԺ-ն չի կարող որպես բարձրագույն քաղաքական մարմին ընկալվել: Սա հայտնի անձի ՛՛լեգիտիմության՛՛ խոսույթի ավարտը կլինի:

Արտաքին խնդիրներ

-----

Հայաստանը լրջագույն աշխարքաղաքական խնդիրների ու որոշումների առջև է կանգնած և ոչ մի միջազգային պարտնյոր չի ցանկանա աշխատել այն կառավարության հետ, որի ցանկացած որոշման օրինականությունը հաջորդ իշխանությունը կարող է դատարանում վիճարկել: Ում է պետք նման պարտնյոր Հայաստանում և ով պետք է լուրջ բանակցություններ վարի իրենց հետ: Հենց ռեժիմի արտաքին հովանավորները կստիպեն, որ նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն ու ՛՛համոզելու՛՛ ձևն էլ կգտնեն:

Հ.Գ. Մակրոնի կուսակցության ԵՄ խորհրդարանում հավաքած 16% -ի հետևանքով Ֆրանսիան արտահերթ ընտրությունների է գնում, իսկ Ուկրաինայում մեծ խնդիր է առաջացել, ինչպես բանակցություններ սկսել Զելենսկու հետ, ում ժամկետն արդեն լրացել է: Իսկ ով ասաց, որ եթե իր հետ որևէ պայմանագիր կնքվի, տարիներ հետո, Ուկրաինայի հաջորդ ղեկավարությունը դրանք կասկածի տակ չի դնի ու չի լուծի պայմանագրերը:

5-10 տոկոսը ներկայացնող միակուսակցական խորհրդարան ներկայացնող կառավարության հետ, որտեղ չկա անգամ պետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ, որևէ բանակցություններ չի վարի ու, առհասարակ, չի հարաբերվի:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան