Այս որոշումը կարող են կայացնել միայն Ռուսաստանը և Ուկրաինան․ ԱՄՆ փոխնախագահ

Այս որոշումը կարող են կայացնել միայն Ռուսաստանը և Ուկրաինան․ ԱՄՆ փոխնախագահ

Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Կարծում եմ՝ ուկրաինացիները, այո՛, իհարկե, զայրացած են ներխուժման համար, բայց արդյո՞ք արժե շարունակել հազարավոր զինվորներ կորցնել մի քանի մղոն այստեղ կամ այնտեղ անցնելու համար։ Հուսով եմ՝ երկու կողմերն էլ կգիտակցեն...»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը «Fox News»-ին տված հարցազրույցում

«Մենք նրանց համոզեցինք ներկայացնել խաղաղության առաջարկներ և ստորագրել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիր։ Կարծում եմ՝ մենք հասել ենք այն կետին, երբ նրանք ստիպված են ասել՝ «Մենք դադարեցնում ենք կռվելը»։ Մենք դադարեցնում ենք հազարավոր ու հազարավոր երիտասարդ կյանքեր կորցնելը։ Մենք սրան վերջ են տվել»»,- նշել է Վենսը։

Նա ընդգծել է, որ այս որոշումը կարող են կայացնել միայն Ռուսաստանը և Ուկրաինան։ «Նույնիսկ նախագահ Թրամփը չի կարող դա անել նրանց փոխարեն», - հավելել է Վենսը։