Գեղամ Նազարյանի հարցը խմբակցությունում չի կարևորվում

Գեղամ Նազարյանի հարցը խմբակցությունում չի կարևորվում

Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցով նիստ պիտի գումարեր։ Ինչպես մեզ հայտնել էին խմբակցությունից՝ երկու օրվա մեջ, այսինքն՝ մինչև այս օրվա վերջը պիտի նիստ գումարվեր ու որոշվեր՝ ինչպես արձագանքել պատգամավորին, որն ունի իմ քաղաքական թիմի որդեգրած գաղափարախոսությունից տարբերվող տեսակետ։

Նկատենք, որ Նազարյանի հայտարարությունը, թե ընդդիմության օրակարգում չկա Փաշինյանին հեռացնելու հարց, երկու օր բավականին ակտիվ քննարկվեց, ապա ինքը՝ Նազարյանը, MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նման հայտարարություն չի արել, և բոլորը հիմնվել են միայն հրապարակված նյութի վերնագրի վրա։

Ինչևէ, այսօր ևս փորձեցինք հասկանալ՝ խմբակցությունը ո՞ր ժամին է նիստ գումարելու, սակայն, մեզ հորդորեցին այդքան չկարևորել այս հարցը․ ավելի կարևոր հարցեր կան։ Օրինակ մեկը հենց այն, որ այս պահին ԱԺ-ում արցախցիներին տրամադրվող աջակցությունը կրճատելու մասին հանրային լսումներ են ընթանում։ 

Նարե Գնունի