Ինչով են օգտակար եգիպտացորենի թելիկները

Ինչով են օգտակար եգիպտացորենի թելիկները

Եգիպտացորենի մազիկները, որոնք գտնվում են կանաչ կեղևի տակ, ունեն առողջության համար բազում օգտակար հատկություններ։ Սակայն մարդիկ հաճախ դեն են նետում այն՝ առանց իմանալու, թե ինչպիսի օգուտներ կարող էր այն ունենալ։

1․ Եգիպտացորենի մազիկները կանխում են երիկամների քարերի առաջացումը

Եգիպտացորենի մազիկներն օգտագործվում են միզաքարային հիվանդության կանխման համար դեռևս հնագույն ժամանակներից։ Երիկամների քարերը գոյանում են փոքր բյուրեղների միացման հետևանքով։ Եգիպտացորենի մազիկներն օգնում են մեզի պատշաճ հոսքին, որն էլ կանխում է բյուրեղների կուտակումը։

2․ Կարգավորում է արյան շաքարը

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ եգիպտացորենի մազիկները պարունակում են այնպիսի տարր, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն մեծացնում է ինսուլինի մակարդակը և օգնում է վերականգնել ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջները, որտեղ ինսուլինն արտադրվում է։

3․ Վերահսկում է խոլեստերինը

Արյան մեջ բարձր խոլեստենրինը հանգեցնում է սրտի հիվանդությունների առաջացմանը։ Եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյն օգնում է կարգավորել խոլեստերինն ու կանխել հիվանդությունները։

4․ Միզամուղ հատկություններ

Եգիպտացորենի մազիկներն ունեն միզամուղ հատկություն, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել թույներն ու ավելորդ հեղուկը՝ կանխելով կամ անգամ բուժելով սրտանոթային հիվանդություններն ու միզուղիների վարակները։

Ինչպե՞ս օգտագործել եգիպտացորենի մազիկները

Եռացող ջրի մեջ լցնել եգիպտացորենի մազիկները, պատրաստել թեյ ու խմել տաք կամ սառը վիճակում։ Կարելի է ավելացնել նաև կիտրոնի հյութ։ Անհրաժեշտ է օգտագործել օրգանական եգիպտացորեն, այլ ոչ թե թունաքիմիկատներով պատված եգիպտացորենի մազիկները։