Ո՞ր դեպքում արցախցիները կօգտվեն 40+10 հազար դրամ աջակցությունից
Հոկտեմբեր ամսվա վճարումներն իրականացնելու համար արդեն տրամադրվել են 40+10 հազար դրամները։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկտրչյանը՝ հիշեցնելով, որ արցախցիներին վեցամսյա ժամկետով տրամադրվում է 40+10 հազար դրամ գումար։
Նա տեղեկացրեց, որ եթե ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները գրանցված կլինեն բնակչության պետական ռեգիստրում, այսինքն՝ պետության տրամադրած կացարաններում են ապրում, ՀՀ-ից կբացակայեն, կամ ՀՀ-ում կունենան անշարժ գույք, ապա այս գումարը նրանց չի տրամադրվի։
Իսկ ԼՂ-ից տեղահանված այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում սեփականություն ունեն, կստանան 10 հազար դրամ գումար՝ կոմունալ վճարների համար։
«Իսկ նոյեմբերից կգործարկենք էլեկտրոնային հարթակ, որտեղ կմշակվեն տվյալներն ու կտրամադրվի աջակցություն»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։