Վթար Դիմիտրով գյուղի մոտ․ վարորդը մահացել է

Ապրիլի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Վարորդը՝ 44-ամյա Հայկազ Ենոքյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: