44-օրյա պատերազմի մասնակիցները նույնպես Հանրապետության հրապարակում են
Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի Արցախի կողքին, որ պահպանենք արցախցիների կյանքի իրավունքը։ Այս մասին Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Սարգիս Բեգոյանը։
«Մենք ցանկանում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ՝ մենք դեմ ենք իշխանությունների կարծիքին։ Ես 44-օրյա պատերազմի մասնակից եմ, Արցախի կողքին միշտ կանգնած եմ եղել և միշտ կանգնած եմ լինելու՝ Արցախը ՀՀ-ի անբաժան մասն է։ Եթե հրաժարվենք Արցախից, ապա շուտով նույնը կլինի ՀՀ-ի մյուս հողակտորների հետ»,- ասաց Սարգիս Բեգոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում