Քաղաքացին թմրամիջոց է պահել․ պարեկներին տեսնելով՝ փորձել է փախչել

Քաղաքացին թմրամիջոց է պահել․ պարեկներին տեսնելով՝ փորձել է փախչել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Արամայիս Սարգսյանի ու կրտսեր պարեկ Համլետ Առաքելյանի հետ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ ժամը 00:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Արագածի թաղամասում շենքերից մեկի մոտ կասկածելի քաղաքացի կա: 

Shamshyan- ի հաղորդմամբ՝ գումարտակի հրամանատարի տեղակալը, պարեկը ու կրտսեր պարեկը մոտենալով Արագածի զանգվածի 4-րդ շենքի մոտ նկատում են ենթադրյալ կասկածյալին: Մոտենալով նրան վերջինս փորձում է քայլերն արագացնելով հեռանալ, սակայն պարեկն ու կրտսեր պարեկը հասնում են նրան, ով արդեն փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ ինքը Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածի դաշտերից քաղել է վայրի աճած եղանակով կանեփ տեսակի բույս, չորացրել է այն ու դարձրել «մարիխուանա» տեսակի թմրանյութ: Տեսնելով, որ այլ ելք չունի նա իր կիսաբաճկոնի գրպանից թղթե փաթեթով արդեն ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ուր նրան տեղափոխել էին պարեկները, ներկայացրել է կասկածելի փաթեթը: 

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։