Մտահոգիչ են Հայաստան-Թուրքիա բանակցությունները և Հայաստան Մուրադ Փափազյանի մուտքի արգելումը․ Արամ Ա

Մտահոգիչ են Հայաստան-Թուրքիա բանակցությունները և Հայաստան Մուրադ Փափազյանի մուտքի արգելումը․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձություններին․

«Մտահոգիչ են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասով: Նման երևույթները կարող են բացասական հետևանքներ ունենալ, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար: Անհրաժեշտ է հանրությանը հստակ և ամբողջական տեղեկություններ փոխանցել»։