Սվերդլով գյուղում անտառածածկ տարածք է այրվել․ մանրամասներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակա անտառում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 21։15-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 8 հա տարածքում։
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սվերդլով գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, անտառածածկ տարածքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 8 հա տարածքում։