Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք

Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք

Ապրիլի 19-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք: Կատարվել է 3332 թեստավորում, առողջացել՝ 27 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 784 դեպք, որոնցից 410 485-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1995 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է։

Ընդհանուր կատարվել է 3 020 875 թեստավորում։