Ի՞նչ եք արել Դուք մեր հաղթանակի համար․ Քրիստինե Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Գրիգորյանը չէր մոռացել, թե ինչից էր «նեղվել» Նիկոլ Փաշինյանը։

Այդպես, Փաշինյանը երեկ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում վրդովված ասաց, թե 44-օրյա պատերազմից հետո բոլորը նրան հարցնում էին, թե ինչ է արել պատերազմը կանգնեցնելու համար, սակայն ոչ ոք չի հարցրել, թե ի՞նչ է արել հաղթելու համար։

Գրիգորյանը նշեց, որ նկատել է՝ ինքն էլ այդ հարցը երբեք չի տվել ու ուղղեց իր սխալը։
«Պարոն Փաշինյան, ի՞նչ եք արել դուք մեր հաղթանակի համար»,-հետարքրվեց նա։ Փաշինյանն էլ պատասխանատու հայտարարեց, որ իր վարչապետության օրոք չի եղել մի դեպք, երբ բանակը հարց բարձրացնի ու այդ խնդիրը չլուծվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան