Թուրքական ավիաուղիների ուղևորն ինքնասպան է եղել ինքնաթիռում

Թուրքական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ալժիրի մայրաքաղաքում՝ Ստամբուլ-Մարաքեշ չվերթի ուղևորներից մեկի ինքնասպանության պատճառով. գրում են թուրքական լրատվամիջոցները։
«TK619 չվերթի անձնակազմը կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ մեկնումից անմիջապես հետո զուգարան մտած ուղևորը երկար ժամանակ դուրս չի եկել, զուգարանի դուռը կոտրվել է, ուղևորին դուրս են բերել, փորձել են նրան առաջին օգնություն ցույց տալ, սակայն. չի հաջողվել», - հայտարարել է Turkish Airlines-ի մամուլի ծառայությունը։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld