Անվանել մեզ ռուսամետ ուժ առնվազն քաղաքագիտական տխմարություն է․ Թևանյան

Բացահայտ զրպարտանք է անվանել մեր ուժը ռուսամետ և ասել, որ մենք տեսնում ենք Հայաստանը որպես Ռուսաստանի գուբերնիա։ Անվանել մեզ ռուսամետ ուժ առնվազն քաղաքագիտական տխմարություն է, որովհետև մենք հայաստանակենտրոն և հայամետ ուժ ենք, իսկ բոլոր այն ուժերը, ովքեր տեսնում են Հայաստանը թուրքական վեկտորի տակ թուրքամետ ուժեր են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Նրանք, ովքեր համագործակցել են, համագործակցում են և պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՔՊ-ի հետ, մենք իրենց հետ քննարկելու բան չունենք»,- ասաց նա։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Մարությանը իր նախապայմանն է հայտնել համագործակցելու մասով՝ առանց կոալիցիոն փաստաթուղթ ստորագրելու, Թևանյանն ասաց, որ չկա այնպիսի հայտարարություն, որտեղ Հայկ Մարությանը հայտնել է պատրաստակամություն համագործակցելու միայն առանց կոալիցիոն փաստաթղթի ստորագրման.

«Նման բան չի եղել։ Մենք անցկացնելու ենք մեր քննարկումները հանրայնորեն։ Մեր նախապայմանը և սկզբունքը միայն այն է, որ թեկնածուն կիսի մեր տեսակետը ամբողջական իշխանափոխության վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում