Ադրբեջանական զորքերը կլքե՞ն ՀՀ տարածքը, ի՞նչ է որոշվել Բրյուսելում
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ երեկվա՝ Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպմանը։
Նա նշեց, որ Շառլ Միշելի հայտարարությունը, որ երկու պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, նշանակում է, որ սահմանները գծվելու են այնպես, ինչպես խորհրդային տարիներին էին.
«Սա նաև ենթադրում է, որ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է «անկլավներին», ապա Հովհաննիսյանը որևէ հստակեցում չարեց։
Մանրամասները՝ տեսանյութում։