Արցախում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, հաղորդումն է ՌԴ ՊՆ-ն։
Տուժածներ չկան, ՌԴ ՊՆ-ն հետաքննություն է անցկացնում, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:
«Ստեփանակերտում իրականացվել է սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա»,- ասվում է հաղորդագրության մեջ: