80-ամյա կինը սիրահարվել է անօթևան տղամարդուն ու ցանկացել իր ունեցվածքը թողնել նրան. ի՞նչ է հայտնի

80-ամյա կինը սիրահարվել է անօթևան տղամարդուն ու ցանկացել իր ունեցվածքը թողնել նրան. ի՞նչ է հայտնի

Միացյալ Նահանգներում մի կին սիրահարվել է անօթևան տղամարդուն և քիչ է մնացել, որ նրան հարստություն թողնի։ հայտնում է Daily Star-ը։

Կալիֆորնիայի Կայուկոս քաղաքից 80-ամյա թոշակառու Քերոլայն Հոլանդը հանդիպել է 57-ամյա Դեյվիդ Ֆոթի հետ, երբ վերջինս տան տեխնիկական աշխատանքներն է կատարելիս եղել: Տղամարդը պատմել է, որ նախկինում թմրամոլ է եղել և թմրանյութ է վաճառել։

Նա նաև խոստովանել է, որ բանտում է եղել ռումբեր պատրաստելու համար, որոնք, ըստ ոստիկանության, նախատեսված են եղել խանութների վրա ավազակային հարձակման համար։ Մինչ Հոլանդի հետ հանդիպելը տղամարդը սեփական տուն չի ունեցել և քնել է ապաստարաններում։

Չնայած դրան, Ֆոթին հանդիպելուց ընդամենը շաբաթներ անց թոշակառուն ասել է, որ սիրահարվել է նրան՝ ցնցելով իր դուստրերին՝ Սյուզանին և Սալիին: «Նա ինձ ինչ-որ առանձնահատուկ բան տվեց, քանի որ նա մտածկոտ էր: Մենք շատ ընդհանրություններ ունենք։ Ես սիրում եմ նրա կերպարը և ատում եմ այն, երբ նա գնում է որևէ տեղ»,- ասել է նա:

Սյուզանն ու Սալին վստահ են եղել, որ մայրը հարաբերությունների մեջ է մտել Ֆութի հետ։ Նրանց կարծիքով՝ տղամարդը պատրաստվել է խաբել Քերոլինին, ձեռք բերել նրա ունեցվածքի մի հատված։ Տղանարդը կնոջը համոզել է վաճառքի հանել իր երկու տները:

Նշվում է, որ կինը դրանցից մեկը վարձակալության է տվել թոռանն ու նրա ընտանիքին։ Գույքը վաճառելուց հետո թոշակառուն խոստացել է Ֆոթին տալ 600 հազար դոլար, սակայն COVID-19-ի պատճառով հանկարծ հայտնվել է հիվանդանոցում։

Քերոլինի ֆիզիկական և հոգեկան առողջությունը գնալով վատացել է և Սյուզանին և Սալիին է թողել իր ունեցվածքի ֆինանսների վերահսկողությունը։ Չնայած բժիշկների ջանքերին՝ հիվանդության ծանր ընթացքի պատճառով հնարավոր չի եղել փրկել կնոջ կյանքը։ Քերոլայնի ողջ ունեցվածքը ժառանգել են նրա դուստրերը։ Ֆոթը մնացել է առանց փողի և այժմ կրկին ապրում է փողոցում։ Չնայած դրան, նա պնդել է, որ սիրում է թոշակառուին և միշտ փորձել է գոհացնել նրան։