Ո՞վ կստանձնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնը

Ո՞վ կստանձնի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնը

Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Ղազարյանն ազատվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Այսօր արդեն նա այդ պաշտոնում զեկուցող էր ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում:

Դրանից հետո ՆԳՆ-ում սկսվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հավանական թեկնածուների հարցի քննարկումը։ MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ ամենահավանական թեկնածուն այս պահին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանն է, որը նախկինում նույն կառույցի հանրային կապերի պատասխանատուն էր։

Նշենք, որ Դավթյանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի կինն է։ 

Նարե Գնունի