Բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում

Այսօրվա կառավարիչները փորձում են առաջ տանել հետևյալ թեզը՝ Հայաստանը որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում և գործ չունի այդ գործընթացի հետ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանը ձեռքերը լվացել է Արցախից, ու դա արվում է շատ պարզ, հրապարակային ձևով։

«Բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում։ Ես հույս ունեմ, որ գոնե հիմա սևով սպիտակի վրա գրվածը կարդան ու հավատան, այլ ոչ այն հայտարարություններին, որ անում են այս երեսփոխանները»,- նշեց նա։

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Արցախյան հակամարտությունը երբևէ չի համարվել տարածքային վեճ․ ՀՀ որևէ ղեկավար, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս։

Մանրամասները՝ տեսանյութում։