Լոռիում խոտածածկույթ է այրվել․ ի՞նչ է հայտնի

Լոռիում խոտածածկույթ է այրվել․ ի՞նչ է հայտնի

Նոյեմբերի 25-ին, ժամը 00։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետավան գյուղի օդանավակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։20-ին, մարվել՝ 02։33-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 20 հա տարածքում։