Արմեն Արզումանյանն ազատվել է պաշտոնից

Արմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։
Այդ մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը։
Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստում Արզումանյանը պետք է հիմնական զեկուցմամբ հանդես գար, բայց րոպեներ առաջ պարզ է դարձել, որ նա ազատվել է աշխատանքից։
«Այդ իսկ պատճառով նախագիծը կզեկուցի էկոնոմիկայի մյուս փոխնախարարը՝ Ռաֆայել Գևորգյանը»,- ասաց Հակոբյանը։
Թե ինչու է Արմեն Արզումանյանն ազատվել պաշտոնից, MediaHub.am-ը կհայտնի քիչ հետո։
Նարե Գնունի