Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով

Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:
Ֆուտբոլիստներից և աշխատակիցներից յուրաքանչյուրը շնորհավորել է իր մայրենի լեզվով։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին շնորհավորել է հայերեն․ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։