Սեֆիլյանն ԱԱԾ է հրավիրվել

Սեֆիլյանն ԱԱԾ է հրավիրվել

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր` առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության։ Հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պատճառը «նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ է (իբրև թե «ահաբեկչություն» է կանխվել)»:

Նոյեմբերի 2-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: