Ձեր դաշնակիցները թուրք-ադրբեջանականներն են, մեր դաշնակիցներն էլ ռուսներն են, պրծա՞նք․ Մինասյան

ՔՊ-ական պատգամավորների ելույթները մի քանի ընդհանրական մոտեցում ձևավորեցին ինձ մոտ։ Առաջինը՝ խեղաթյուրել այն, ինչ ասվում է։ Ուրեմն, հարգելիներս, ձեզ ուզում եմ հիշեցնել, որ կառավարության բազմաթիվ որոշումներում շփման գիծ և պետական սահման հասկացությունները նույնականացվել են։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին մեղադրելով միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության կարգավորումներին չտիրապետելու համար։

Ապա անդրադառնալով ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հեգնանքին, թե ընդդիմությանն ասում է «ձեր դաշնակիցները»՝ ակնարկելով ռուսներին, Մինասյանն ասաց․

«Ձեր դաշնակիցները թուրք-ադրբեջանականներն են, մեր դաշնակիներն էլ ռուսներն են, պրծա՞նք, սա՞ է ձեր ուզածը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում