Արտառոց դեպք՝ Երևանում. փորձել են թալանել «բունկերը», կրակnց է հնչել, գողերը և պահնորդները փախել են

Այսօր՝ մայիսի 17-ին, արտառոց գողության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկությւոններ են ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 188/8 հասցեում գործող «Գուավա» խանութի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետին պատկանող նկուղային հարկում եղած բունկեռից 2 դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել: Գրել է «Շամշյանը»։
Պարզվել է, որ ժամը 04:30-ի սահմաններում 2 անհայտ անձինք տեխնական միջոցների գործադրմամբ բացել են նշված խանութի դուռը, մտել ներս, իջել նկուղային հարկ, որտեղ էլ տեխնիկական միջոցներով փորձել են բացել բունկերի դուռը, սակայն դեռևս իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագոծությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի, որի ժամանակ նշված խանութում անվտանգություն իրականացնող «Արմոբիլ» անվտանգույթան աշխատակիցներից մեկը նկատել է նրանց խանութի դիմացի մայթզրին, կասկածել է նրանց և երբ մոտեցել է, նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակից 1 անգամ օդ է կրակել, որից հետո արդեն խանութում գտնվող 2 անձինք դուրս են եկել ու դիմել փախուստի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին արդեն ոստիկաններն ու քննիչները զրուցել են խանութ-սրահի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Սարգիս Պետրոսյանի հետ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Գողության պահին խանութում անվտանգությունը պահպանելիս են եղել «Արմոբիլ»-ի անվտանգության աշխատակիցները, ու նրանցից 2-ը տեսախցիկով նկատել են, որ 2 հոգի երկաթե ձողերով մտնում են խանութ ու էս անվտանգության աշխատակիցները, փոխանակ ահազանգեին ոստիկանություն, կամ իրենց գործընկերներին, երբ տեսել են, որ 2 հոգի մտնում են խանութ, փախել են, իսկ հետո փախել են ձախորդ գողերը: Այստեղ են ասում՝ «չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս». համ գողերն են փախնում, համ անվտանգության աշխատակիցները ու խանութը թողնում են անտերուդուրս, ու լավ էր, տեսանք որ շատ արագ եկան պատրուլից ու Մաշտոցի բաժնից, թե չէ եսիմ ինչքան ժամանակ խանութի դուռը մնալու էր բաց ու չգիտես՝ ինչ տեղի կունենար, բայց այս գողության փորձը կարելի է համարել ձախորդ գողերն ու ձախորդ Արմոբիլի աշխատակիցները. լրիվ կինո է հիցենում: Ու էսքանից հետո դժվար խանութի տերերը իրենց միլիոնների ապրանքը ու բունկերը, որում եղել է մոտ 40 միլիոն դրամ, վստահեն ինչ-որ ընկերության, ավելի խելոք կգտնվեն, եթե այսքանից հետո իրենց խանութի անվտանգությունը վստահեն ՀՀ Ներքին գործերի նախարրության Պետական պահպանության ընկերությանը, իսկ մենք լավ գիտենք, որ Պետական պահպանության հսկողության տակ գտնվող տարածքներում գիշերը օձն իր պորտով, ղուշն իր թևով չի կարող մտնել»: