Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են

Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են

Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հաղորդում է «Ռոսավիացիա»-ն։

«Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ», - նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում կամ չեն ուղարկում չվերթներ։

«Ինքնաթիռների անձնակազմերը, օդային երթևեկության կարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. սա առաջնահերթություն է», - հայտնել է «Ռոսավիացիա»-ն։