Աննորմալ շոգի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ. ՌԴ

Աննորմալ շոգի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ. ՌԴ

Մոսկվայում աննորմալ շոգի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի կայքում կանխատեսումների քարտեզի տվյալների համաձայն՝ օրվա ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել +30 աստիճանի։

«Շատ բարձր ջերմաստիճան։ Զգուշացման ժամկետը մայիսի 25-ի ժամը 16:00-ից մինչև մայիսի 25-ի ժամը 19:00-ն է։ Սաստիկ շոգ է, օրվա ընթացքում որոշ վայրերում օդի ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, մայիսի 26-ից մայրաքաղաքում ուժեղ քամիների պատճառով կլինի վտանգի «դեղին» մակարդակ։ Որոշ վայրերում քամու արագությունը կհասնի վայրկյանում 15 մետրի։

Մոսկվացիներին և մայրաքաղաք այցելողներին խնդրում են ուշադիր և զգույշ լինել փողոցում, խուսափել արևի տակ երկարատև գտնվելուց, ավելի շատ ջուր խմել, կրել գլխարկներ և բնական գործվածքներից պատրաստված հագուստ։ Բնակիչներին կոչ է արվում պահպանել հրդեհային անվտանգության պահանջները և չվառել կրակներ։