Վնուկովոյում, Դոմոդեդովոյում և Ժուկովսկիում թռիչքների սահմանափակումները հանվել են

«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում հանվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները, հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
Ավելի վաղ նա հայտնել էր երեք օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումների մտցման մասին։
«Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները վերացվել են Մոսկվայի ժամանակով ժամը 18:05-ին», - գրել է Կորենյակոն իր Telegram ալիքում։