Իմպիչմենթի խամրող հեռանկարը

Ինպես հայտնի է, երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը սկանդալ է բարձրացրել Կիրանցում` գյուղացիներին ու լրագրողներին մեղադրելով ու վիրավորելով:
Գեղամ Նազարյանը, հանդիսանալով ընդդիմադիր պատգամավոր, ունիսոն է գործել իշխանությունների հետ:
Սակայն սա չէ մեր անդրադարձի առիթը, այլ այն իրավիճակը, որ կարող է ստեղծվել Բագրատ Սրբազանի կողմից կազմակերպված իմպիչմենթի գործընթացի շուրջ:
Բանն այն է, որ մինչև երեկվա սկանդալային միջադեպը, կարծիք կար, թե իմպիչմենթի նախաձեռնության մեկնարկի համար բավարար է համոզել անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին: Հիմա իրավիճակ է փոխվում. լեգիտիմ հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն Գեղամ Նազարյանը պատրաստ է ստորագրել Փաշինյանի անվստահության որոշման նախագծի տակ: Խիստ կասկածում եմ, թեև ինքն այսօր հարցազրույցում պնդել է, որ կողմ է...
Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սկսվեց ընդդիմադիր դաշինքների կազմակերպման գործընթացը և դա օբյեկտիվ գործընթաց էր ու նույնքան օբյեկտիվ է, որ մենք չենք կարող միանշանակ պնդել, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորները ունեն կոնսոլիդացված դիրքորոշում:
Այս իրավիճակն առնվազն ենթադրում է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը պետք է վերանայի շարժման օրակարգն՝ այն ավելի բազմաշերտ դարձնելով:
Վահրամ Բագրատյան