Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ արքեպիսկոպոսի հանդիպումը

Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ արքեպիսկոպոսի հանդիպումը

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի մայիսի 16-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով, տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դրությունները։

Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա։

Շանթ Հարությունյանը հայտնել է իր մտահոգությունները՝ Հայաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մասին։

Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանն ընդգծել են Հայաստանի ներքին կայունության կարևորությունը։

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյան