Անհարմար վիճակ․ «Հրապարակ»

Անհարմար վիճակ․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է  ․ ՔՊ-ից վտարված պատգամավորները` ՄԱՍ կուսակցության համահիմնադիրներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, երեկ խորհրդարանում ընդունել են իրենց վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին եւ նրանից ստացել վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը։ Հիմա գնդակը խորհրդարանական ընդդիմության դաշտում է․ նրանք պետք է պատասխանեն` միանո՞ւմ են ՄԱՍԿ-ի նախաձեռնությանը եւ սկսո՞ւմ են իմպիչմենտի գործընթաց: Էդմոն Մարուքյանը, հիշեցնենք, անցած ուրբաթ կապ էր հաստատել Սեյրան Օհանյանի հետ՝ ընդունելություն խնդրել, սակայն «Հայաստան» խմբակցության ղեկավարը խոստացել էր քննարկել` պատասխանել, բայց երեկվա դրությամբ դեռ չէր պատասխանել: Ասացին՝ նույնը Մամիջանյանն է արել, խոստանալով խմբակցության նիստ անել, քննարկել հարցը։ Հատկապես անհարմար վիճակում են հայտնվել Սերժ Սարգսյանի թիմակիցները, որոնք մեկ շաբաթ առաջ խոստանում էին առանց որեւէ նախապայմանի քննարկել ցանկացած թեկնածուի հարցը եւ նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց։ Հիմա ՀՀԿ-ականները դեմ են Մարուքյանի թեկնածությանը, եւ երեկ մերձհհկական շրջանակներն ակնարկում էին՝ գուցե ՀՀԿ-ն է՞լ թեկնածու առաջադրի, ինչը կնշանակի հետ կանգնել իրենց խոսքից եւ վիժեցնել գործընթացը, քանի որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դեռ կուսակցության համագումարի ժամանակ են հայտարարել, որ չեն համագործակցելու նախկինների հետ` նրանց թեկնածուին չեն պաշտպանելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 20․ 05․ 25 թ համարում։