Թրամփը բարձր է գնահատել Պուտինի հետ զրույցը

Թրամփը բարձր է գնահատել Պուտինի հետ զրույցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր երկխոսությունը «շատ լավ» է անցել։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Իմ զրույցը Պուտինի հետ հենց նոր ավարտվեց։ Կարծում եմ՝ այն շատ լավ անցավ։ <...> Եթե այդպես չլիներ, ես դա կասեի հիմա, և ոչ թե ավելի ուշ», - ասել է Թրամփը։