Հնարավո՞ր է հրադադարը․ ի՞նչ է ասել Պուտինը՝ Թրամփին

Հնարավո՞ր է հրադադարը․ ի՞նչ է ասել Պուտինը՝ Թրամփին

Ուկրաինայում որոշակի ժամանակահատվածով հրադադար հնարավոր է, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք համաձայնության եկանք Միացյալ Նահանգների նախագահի (Դոնալդ Թրամփի) հետ, որ Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ՝ մի շարք դիրքորոշումների հատկորոշմամբ, ինչպիսիք են, օրինակ, կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի ժամկետները և այլն, ներառյալ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Պուտինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը զանգահարել է ամերիկացի առաջնորդին «Սիրիուս» կրթական կենտրոնից, որտեղ նա ժամանել էր երկուշաբթի օրը։