Կողոպուտ, խուլիգանություն, գողություն․ ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող հայ է հայտնաբերվել 

Կողոպուտ, խուլիգանություն, գողություն․ ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող հայ է հայտնաբերվել 

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 38-ամյա Անդրանիկ Հ.-ն: Նա փետրվարի 29-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր կողոպուտի, խուլիգանության և գողության մեղադրանքով:

Անդրանիկ Հ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`