Այս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա

Ռուսաստանի Դաշնության Գեղասահքի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին մարզական զույգի անցումը Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի հավաքական թիմ։ Այսուհետ զույգը միջազգային մրցաշարերում ներկայացնելու է Հայաստանը։
Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայից նշում են. «Այս լուրը պատմական նշանակություն ունի՝ ոչ միայն այն առումով, որ առաջին անգամ Հայաստանը կունենա ներկայացուցիչ մարզական զույգերի անվանակարգում, այլև այն փաստով, որ մեծ հավանականությամբ Ակոպովա/Ռախմանին զույգը, մասնակցելով Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին, կարող է նվաճել ուղեգիր դեպի Միլան-Կորտինա 2026 թվականի Օլիմպիական խաղերը։
Առաջ, Հայաստան։
Հաջողություն մաղթենք մեր նոր՝ գեղասահքի հայկական մարզական զույգին»։