Իսրայելցի մեկնաբանը հեգնել է Եվրատեսիլի հայ մասնակցին. «Չեմ հավատում, որ այս մարդկանց մի ամբողջ թաղամաս ենք տվել»

Իսրայելցի մեկնաբանը հեգնել է Եվրատեսիլի հայ մասնակցին. «Չեմ հավատում, որ այս մարդկանց մի ամբողջ թաղամաս ենք տվել»

Armsputniknews.ru-ն գրում է.

Հայ համայնքի անդամները պահանջում են ներողություն խնդրել` շեշտելով, որ թույլ չեն տա խաթարել պատմական ճշմարտությունն ու վիրավորել ազգին։

Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այս մասին ահազանգում է Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբն X-ի պաշտոնական էջում։

«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»,- ասել է հաղորդավարը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։

SavetheArQ–ի հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: