Ավտովթար՝ Երևանում. բախվել են ՎԱԶ 2121-ն ու Fiat-ը, իսկ Նիվան կողաշրջվել է

Ավտովթար՝ Երևանում. բախվել են ՎԱԶ 2121-ն ու Fiat-ը, իսկ Նիվան կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12։40-ի սահմաններում Շինարարների 31 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ռոբերտ Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 47-ամյա Վաչագան Հարությունյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Նիվան կողաշրջվել է։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։