Անպատասխանատու պաշտոնյաների պատճառով օգնում ենք Ադրբեջանին ավարտելու Արցախի ոչնչացումը. Խանումյան

Անպատասխանատու պաշտոնյաների պատճառով օգնում ենք Ադրբեջանին ավարտելու Արցախի ոչնչացումը. Խանումյան

Արցախի  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը պաշտոնից հեռանալուց հետո շարունակում է քննադատել հանրապետության իշխանություններին:

Դեռ ամիսներ առաջ նրա թիրախում Ռուբեն Վարդանյանն էր, այսօր էլ, ըստ ամենայնի, գործող պետնախարարը: Խանումյանի վերջին գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արցախում ամենաշատը պակասում է պատասխանատվությունը։ Մարդուն նշանակում/ընտրում են գլխավոր դատախազ, պետնախարար, հրամանատար, մարդիկ ձախողում են իրենց ոլորտները, պետական ինստիտուտը վերածում անձնական քմահաճույքի խաղալիքի կամ ասենք չեն կարողանում պահպանել իրենց վստահված հատվածը, բայց նշանակվում են ավելի բարձր պաշտոնի, ստանում նոր կոչումներ ու գովասանքի խոսքեր։ Համատարած անպատասխանատվության ու անպատասխանատու պաշտոնյաների պատճառով օր օրի ավելի ենք թուլանում` օգնելով Ադրբեջանին ավարտելու Արցախի հյուծման ու ոչնչացման քաղաքականությունը»,- գրել է Խանումյանը։